Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ խրախուսում է Սահմանադրության ակտիվ քննարկումները

ԱՄՆ խրախուսում է Սահմանադրության ակտիվ քննարկումները
11.09.2015 | 12:35

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սահմանադրական փոփոխությունների քաղաքական քննարկումների վերաբերյալ ասել է. «Հայաստանի Սահմանադրությունը փոխել-չփոխելու կամ ինչը փոխելու հարցում որոշումը Հայաստանի ժողովրդինն է: Մենք խրախուսում ենք ակտիվ քննարկումներն այնպիսի հիմնարար փաստաթղթի շուրջ, ինչպիսին Սահմանադրությունն է, որով ամրագրվում են երկրի կառավարման մոդելը, անհատների իրավունքներն ու պետության պարտավորությունները»:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ