Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՄԱԿ-ի ԳԱ-ն դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր է հռչակել

ՄԱԿ-ի ԳԱ-ն դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր է հռչակել
12.09.2015 | 11:12

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոր բանաձև է ընդունել, ըստ որի դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր է հռչակվել։
Պաշտպանության համար պատասխանատվություն կրող համաշխարհային կենտրոնը (The Global Centre for the Responsibility to Protect) առանձնահատոկ շնորհակալական խոսք է հղել Հայաստանի Հանրապետությանը` բանաձևի ընդունման գործում ունեցած մեծ ներդրման համար։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևի հիմնական առաքելությունն է հիշել անցյալում իրագործված սարսափելի ոճիրները՝ հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար։

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ