Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19.00, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 2015/2016 համերգաշրջանի բացումը։
Ծրագրում կհնչեն Շնիտկեի Կոնցերտ դաշնամուրի և լարային նվագախմբի համար, Ռախմանինովի Ռապսոդիա Պագանինիի թեմաներով դաշնամուրի և նվագախմբի համար, Չայկովսկու Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 ստեղծագործությունները։
Մենակատար՝ Արմեն Բաբախանյան (դաշնամուր)
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան