ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գերմանաբնակ թուրք երգչուհին՝ հայկական երգերի կատարմամբ

Գերմանաբնակ թուրք երգչուհին՝ հայկական երգերի կատարմամբ
17.09.2015 | 14:07

Մեր հանրապետությունում այս տարի պետականորեն կարևորված կարգախոսներին համահունչ սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հայկական ավանդական երաժշտության համերգը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՝ Սեդրակ Երկանյան):

Համերգին, ի թիվս այլ ստեղծագործությունների, «Տաղարանի» արտիստների կատարմամբ առաջին անգամ կհնչի «Քոչարիների» շարքը, որն իր մեջ ներառել է մեր երկրի տարբեր տարածաշրջանների քոչարիները:
Համերգին կմասնակցի գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը, որը հանդես կգա հայկական երգերի կատարմամբ՝ հայերենով:
Հատկանշական է , որ երգչուհին, եվրոպական երկրներում հանդես գալով տարբեր հայկական ծրագրերով համերգներին ու հանդեսներին, իր ուրույն մոտեցումն է դրսևորում Հայոց մեծ եղեռնի ճանաչման հիմնախնդրին:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ