Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Նաիրիտցիները պահանջում են վերագործարկել «Նաիրիտը»

Նաիրիտցիները պահանջում են վերագործարկել «Նաիրիտը»
17.09.2015 | 20:25

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողները կրկին կառավարության շենքի մոտ էին գործարանը աշխատեցնելու պահանջով։ «Եկել ենք, որ երկրի ղեկավարությունը պատասխան տա, թե իրենք ի՞նչ գործողություններ են ձեռնարկում վերագործարկման համար, ինչպե՞ս են փորձում ներդրողներին գրավել։ Ես կարծում եմ, որ ներդրողներին գրավելու համար պետք է ցույց տալ «Նաիրիտի» առավելություններն ու միջազգային տենդեր հայտարարելը։ Ինչն արվո՞ւմ է, չի արվում»,- ասաց «Նաիրիտի» ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը։ Նաիրիտցիները պատրաստվում են համագործակցել հասարակական կազմակերպությունների և քաղաքական ուժերի հետ, որոնք ևս շահագրգիռ են գործարանն աշխատեցնելու հարցում։

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ