Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռուսաստանն ու Թուրքիան բարձր մակարդակով շփումներ կունենան

Ռուսաստանն ու Թուրքիան բարձր մակարդակով շփումներ կունենան
17.09.2015 | 20:28

ու Թուրքիան այս տարի բարձր մակարդակով երկկողմ շփումներ կունենան՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա Սոչիում այսօր հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։
«Մեր նախագահները պարբերաբար հանդիպում են կամ շփվում հեռախոսով: Այժմ մենք պատրաստվում ենք ռուս-թուրքական բարձր մակարդակով համագործակցության հերթական նիստին, որն այս տարի տեղի կունենա մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 95-րդ տարեդարձի շրջանակում»,- ասել է Լավրովը։

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ