Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սեպտեմբերի 19-ին ելույթ է ունեցել ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին: Նրա համերգով էլ ավարտվել է «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը։ Սեպտեմբերի 17-19-ին անցկացված փառատոնի շրջանակներում եղել են Ֆրանսիան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշակույթը ներկայացնող միջոցառումներ, որոնց նպատակն է սերտացնել Արցախի և Ֆրանսիայի բարեկամական կապերը և ընդլայնել համագործակցության ոլորտները։