Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Եվ ես, և դու, ոչ թե ես կամ դու

Եվ ես, և դու, ոչ թե ես կամ դու
20.09.2015 | 21:08

Վրաստանից ԱՄՆ կմեկնեն երկու պատվիրակություններ, մեկը կգլխավորի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, երկրորդը՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Վարչապետը ԱՄՆ-ում կլինի սեպտեմբերի 25-ին, նախագահը ԱՄՆ կմեկնի սեպտեմբերի 27-ին: Ղարիբաշվիլին ներկա կգտնվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին, իսկ հոկտեմբերի 1-ին ելույթ կունենա նստաշրջանում: Վեհաժողովիի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ և մի շարք միջոցառումներին մասնակցություն: Վրաստանի նախագահը կայցելի Նյու Յորք և Վաշինգտոն: Նյու Յորքում Գեորգի Մարգվելաշվիլին կմասնակցի «Արևելյան Եվրոպայի ապագան. կանանց դերի ուժեղացումը» քննարկմանը: Նախատեսված են երկկողմ հանդիպումներ:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ