ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Գրական Տապան»-ի այս տարվա կարգախոսն է «Խոսքը` հանուն կյանքի»

«Գրական Տապան»-ի այս տարվա կարգախոսն է «Խոսքը` հանուն կյանքի»
21.09.2015 | 13:22

Մեկնարկում է ամենամյա «Գրական Տապան» միջազգային փառատոնը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ին, Սիրահարների այգում (Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 21):
«Գրական Տապան»-ի այս տարվա կարգախոսն է «Խոսքը` հանուն կյանքի». որևէ հասարակության, հանրության մեջ ապրող գրողը մերօրյա իրականության մարտահրավերներին ամեն օր պատասխանելու, իր ձայնը լսելի ու հասանելի դարձնելու խնդիր ունի: «Գրական Տապան»-ը մասնակից գրողների համար այդ հարթակի պատվախնդիր դերն է ստանձնում և ավելի քան 40 գրողի համար դառնում հարթակ` բարձրաձայնելու հանուն կյանքի, հանուն ճշմարտության, հանուն բարձրորակ գրականության:
Փառատոնի բացման արարողության բացօթյա ձևաչափը նպատակ ունի առավելագույնս հանրայնացնելու փառատոնը` գրողների շփման այս հարթակը հասանելի դարձնելով հանրության լայն շրջանակների համար: Այսպիսով, «Խոսքը` հանուն կյանքի» կարգախոսը շրջանառելի կդառնա տարբեր տարիքի ընթերցողների, մշակույթի սիրահարների շրջանում:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ