Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մյունխենում սկսվեց գարեջրի փառատոնը՝ Օկտոբերֆեստը

Մյունխենում սկսվեց գարեջրի փառատոնը՝ Օկտոբերֆեստը
21.09.2015 | 22:12

Մյունխենում, հակառակ փախստականների կուտակումով ստեղծված իրավիճակի, սկսվեց գարեջրասերների նվիրական տոնը` ավանդական Օկտոբերֆեստը, որին այս տարի կմասնակցի 6 մլն մարդ: The Telegraph-ը գրել է, որ միջոցառման հանդիսավոր մեկնարկը տվել է Մյունխենի քաղաքապետ Դիտեր Ռեյտերը: Հայտնի է, որ Օկտոբերֆեստը տևելու է 2 շաբաթ` մինչև հոկտեմբերի 4-ը: Գարեջրի փառատոնն ուղեկցվելու է բավարական ավանդական հանդերձների ցուցադրությամբ, երգուպարով, խնջույքներով, շքերթներով:

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ