Գրականության 2015 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչին՝ Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը: Սվետլանա Ալեքսիևիչը 67 տարեկան է, լրագրող, եղել է ԽՍՀՄ-ի գրողների միության անդամ, 2000-ական թվականների սկզբից ապրում է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում: Հեղինակն է «Պատերազմը կանացի դեմք չունի», «Ցինկե տղաներ», «Չեռնոբիլյան աղոթք» գեղարվեստա-փաստագրական գրքերի: Միջազգային մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: