ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Սառույցի արքաները» շոուն` Հայաստանում

«Սառույցի արքաները» շոուն` Հայաստանում
10.10.2015 | 15:39

Առաջին անգամ Հայաստանում կմեկնարկի «Սառույցի արքաները» համաշխարհային սառցե շոուն: «Սառույցի արքաները» աննախադեպ շոու է՝ Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Նախագիծը միավորել է տարբեր ուղղությունների բարձրակարգ պրոֆեսիոնալ գեղասահորդների: Շոուի գլխավոր ներշնչողի՝ Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշները եղել են սպորտսմենների տեխնիկական բարձր մակարդակը և արտիստիզմը:

Օլիմպիական չեմպիոնների դասական կատարումների և էքստրեմալ գեղասահորդների անսովոր կատարումների համադրումը, անկասկած, կհետաքրքրեն ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի երկրպագուներին, այնպես էլ՝ վտանգավոր հնարքների, տեսարժանության և նոր տպավորությունների սիրահարներին: Ներկաները ականատես կլինեն համաշխարհային սառցե շոուների հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանի` հատուկ հայ հանդիսատեսի համար ստեղծված ներկայացմանը:
Հանդես կգան Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը և այլք:

Ներկայացումը տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ Մարզահամերգային համալիրում, ժամը 19.00-ին: Տոմսերի վաճառքն իրականացվում է օգոստոսի 10-ից:

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ