Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բայդենը ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ֆավորիտ՝ առանց առաջադրվելու

Բայդենը ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ֆավորիտ՝ առանց առաջադրվելու
21.10.2015 | 12:17

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը դեմոկրատական կուսակցության նախագահների թեկնածուների շարքում երրորդն է: Ընտրությունները նշանակված են հաջորդ տարի և Ջոզեֆ Բայդենը չի հայտարարել իր առաջադրման մասին: The Wall Street Journal-ի NBC հեռուստաալիքի համատեղ հարցումով առաջատար է Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ-ի փոխնախագահն իրեն նախագահական ընտրապայքարի պոտենցիալ մասնակից է համարում:

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ