Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռուսական A321-ի կործանման ամենահավանական պատճառն ինքնաթիռի ներսում պայթյունն էր

Ռուսական A321-ի կործանման ամենահավանական պատճառն ինքնաթիռի ներսում պայթյունն էր
03.11.2015 | 12:41

Ամերիկյան հետախուզավերլուծական Stratfor գործակալությունը Եգիպտոսում ռուսական A321 ինքնաթիռի կործանման ամենահավանական պատճառ է համարում ինքնաթիռի ներսում պայթուցիկ սարքի պայթյունը։ Պայթուցիկը կարող էր լինել կամ ուղևորների շրջանում մահապարտի մոտ, կամ թաքցված լինել բեռնախցիկում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Գործակալության զեկույցում նշվում է, որ Սինայի թերակղզում ինքնաթիռի կործանման այլ վարկածները նույնպես դեռ բացառված չեն, բայց քիչ հավանական են։ «Հաշվի առնելով այլընտրանքային սցենարների քիչ հավանականությունը՝ թվում է, որ ինքնաթիռի ընկնելու ամենահավանական բացատրությունն ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայությունն է»,- կարծում են Stratfor-ի մասնագետները։
Stratfor-ի վերլուծաբանների տվյալներով՝ Շարմ էլ Շեյխի օդանավակայանը, որտեղից թռիչք է իրականացրել ռուսական ինքնաթիռը, չունի հուսալի անվտանգության համակարգ, և չարագործներից մեծ ջանք չէր պահանջվի պայթուցիկ սարք անցկացնել։ Հեղինակների կարծիքով՝ ինքնաթիռի կործանման բնույթը համապատասխանում է պայթյունի վարկածին. ինքնաթիռը սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը՝ մաս-մաս քանդվելով։ Միևնույն ժամանակ, զեկույցի հեղինակները նշում են, որ մինչ այժմ ոչ մի հաղորդագրություն չի ստացվել, որ А3210-ի բեկորներում հայտնաբերվել են պայթուցիկ սարքերի հետքեր։

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ