Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Խորհրդատվություն Վաշինգտոնում Արցախի հարցով

Խորհրդատվություն Վաշինգտոնում Արցախի հարցով
12.11.2015 | 11:50

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը Վաշինգտոնում երկօրյա խորհրդատվություն կիրականացնի Արցախի անկախության հարցով: «Մենք ուրախ ենք նման հնարավորություն ընձեռել ԱՄՆ-ում Արցախի բարեկամներին և քաջալերել օրենսդիրներին` ընդդիմանալու Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությանը»,- նշել են ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի Արևելյան շրջանի ղեկավար Ստեֆան Մեսրոպյանն ու Արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը: Նրանք ընդգծել են, որ Իլհամ Ալիևի կողմից ատելության սերմանումն ու պատերազմի հրահրումը առավել քան արդիական են դարձնում խաղաղությանն ուղղված քայլերի ձեռնարկումը՝ ընդդեմ ադրբեջանական սպառնալիքների և բռնատիրական գործողությունների: Դեկտեմբերի 8-ին և 9-ին նախատեսված խորհրդատվությունը լինելու է բաց և անվճար բոլորի համար, ովքեր նախօրոք կգրանցվեն Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքում:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ