ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության դեմ ծանր զինատեսակների կիրառման վտանգից և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների շուտափույթ հանդիպման հույս են հայտնում՝ ասված է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Շան ՄըքԼեոդի թվիթերյան գրառման մեջ, որը վերահրապարակել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը և հավելել, որ համանախագահները ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում խոսել են ղարաբաղյան հակամարտության մասին: