Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցությունը չափազանց կարևոր է

ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցությունը չափազանց կարևոր է
16.11.2015 | 11:04

ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար Սիրիայում անհրաժեշտ են հավաքական գործողություններ, G20-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ «Անկասկած է, որ այդ ոլորտում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցությունն ունի կրիտիկական նշանակություն։ Սակայն, կարևոր է ոչ միայն համագործակցությունը։ Կարծում եմ, որ Սիրիայում ռուսական գործողությունները պետք է ավելի շատ կենտրոնացված լինեն ԴԱԻՇ-ի դեմ։ Ընդդիմության դեմ ակցիաները կհանգեցնեն փախստականների նոր հոսքի։ Մենք արդեն իսկ որոշակի ազդանշաններ ենք ստանում, որ դա սկսվել է։ Սիրիայում միջազգային հանրության ու Ռուսաստանի միջև համագործակցությունը չափազանց կարևոր է ոչ միայն ԴԱԻՇ-ի դեմ պայքարի, այլև՝ փախստականների խնդիրների լուծման տեսանկյունից»,- ասել է Տուսկը։ Տուսկը G20-ի առաջնորդներին կոչ է արել ավելի վճռական գործողություններ ձեռնարկել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ