Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ալեքսիս Ցիպրասը բարդույթներ չունի

Ալեքսիս Ցիպրասը բարդույթներ չունի
19.11.2015 | 11:44

Հունաստանը կաջակցի Թուրքիային ԵՄ անդամակցության հարցում՝ Անկարայում հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Նա պաշտոնական այցով Թուրքիա է ժամանել երկկողմ հարաբերություններն ու միգրացիոն խնդիրը քննարկելու համար: Այցի ծրագրում նախատեսված են բանակցություններ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ: «Համագործակցությունը Հունաստանի և Թուրքիայի միջև կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Եվրոպայում»,- ընդգծել է Ցիպրասը:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ