ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Հանուն ջրամբարի

Հանուն ջրամբարի
27.11.2015 | 00:27

75 միլիոն եվրո` 20 տարի ժամկետով, որից 6 տարին` արտոնյալ, իսկ տոկոսադրույքը` կողմնորոշիչ, և Վեդիի ջրամբարը կկառուցվի։ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ներկայացրած վարկային այս ծրագիրը երեկ գործադիրը հաստատեց, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ջրամբարի կառուցումը սկսել 2016-ի փետրվար-մարտ ամիսներին։ Ինչ խոսք, Արարատյան հարթավայրն այսօր ջրի խնդիր ունի, և Վեդիի ջրամբարի կառուցումը հրատապ անհրաժեշտություն կարելի է համարել։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ