Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիայի նախագահը պատասխանել է «Իսլամական պետության» հետ բիզնես անելու մեղադրանքներին

Թուրքիայի նախագահը պատասխանել է «Իսլամական պետության» հետ բիզնես անելու մեղադրանքներին
03.12.2015 | 01:24

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի իր երկրին մեղադրել «Իսլամական պետությունից» նավթ գնելու համար:
Էրդողանն արձագանքել է Ռուսաստանի նոր մեղադրանքներին, որ Թուրքիան նավթի բիզնես է անում ԻՊ-ի հետ: Էրդողանն ասել է, որ ինքը երբեք գործ չէր բռնի ահաբեկիչների հետ ու ընդգծել, որ չի ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացում: Ռուսաստանի առնչությամբ էլ նա ասել է, թե այդ երկիրը չափազանց անհամաչափ է արձագանքում ռուսաստանյան ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպին:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ