Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վենեսուելայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմությունը

Վենեսուելայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմությունը
07.12.2015 | 12:25

Վենեսուելայում ընդդիմադիր Դեմոկրատական միասնության դաշինքը հաղթում է Ազգային ասամբլեայի՝ խորհրդարանի, ընտրություններում: Քվեարկության առաջին արդյունքներով, որ հրապարակել է ազգային ընտրական խորհուրդը, Դեմոկրատական միասնության դաշինքը խորհրդարանում ստանում է 99 տեղ, իսկ Միացյալ սոցիալիստական կուսակցությունը՝ 46: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 74,25 տոկոս: Նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդունել է ընտրությունների արդյունքները:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ