Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԴԱԻՇ-ը կարող է զանգվածային ոչնչացման զենք կիրառել

ԴԱԻՇ-ը կարող է զանգվածային ոչնչացման զենք կիրառել
07.12.2015 | 12:26

ԴԱԻՇ-ի գրոհայինները կարող են ահաբեկչություններ կազմակերպել քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի կիրառմամբ՝ նշվում է Եվրախորհրդարանի համար պատրաստված զեկույցում: Փարիզում, Բեյրութում, Իրաքում, Անկարայում և Եգիպտոսում ահաբեկչություններից հետո ԴԱԻՇ-ի գրոհայինները զգուշացրել են ավելի խոշոր հարձակումների մասին, ինչը փորձագետներին թույլ է տվել ենթադրել, որ ահաբեկիչները, հավանաբար, նախատեսում են օգտագործել ամբողջ աշխարհում արգելված զենքի զանգվածային ոչնչացման տեսակներ: Զեկույցի համաձայն՝ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու նյութերը կարող են Եվրոպա հասնել մասքանենգ ճանապարհով: Զեկույցի հեղինակի կարծիքով՝ առավել հավանական է, որ ահաբեկիչները հարձակումների համար կարող են օգտագործել զարին, ռիցին կամ սիբիրյան խոցի հարուցիչներ:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ