ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դմիտրի Խվորոստովսկին չի դադարեցնում համերգները

 Դմիտրի Խվորոստովսկին չի դադարեցնում համերգները
11.12.2015 | 14:34

Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, չնայած գլխուղեղի քաղցկեղին, չի կրճատել շրջագայությունների գրաֆիկը: «Բացարձակ ոչինչ չեմ կրճատել: Ես դադարեցրել էի ամռանը, երբ ինտենսիվ բուժում էի անցնում: Շարունակում եմ այժմ բուժվել և աշխատել»,- ասել է Խվորոստովսկին: Նա վստահեցրել է, որ լավ տրամադրություն ունի և ամեն ինչ հիանալի է: Հինգշաբթի Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խվորոստովսկուն Ալեքսանդր Նևսկու անվան շքանշան է հանձնել: Երգչի խոսքով` իր համար անսպասելի:

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ