Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եռակողմ հանդիպում Ժնևում Սիրիայի հարցով

Եռակողմ հանդիպում Ժնևում Սիրիայի հարցով
12.12.2015 | 10:07

Ժնևում կայացել է Սիրիայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ-ՄԱԿ եռակողմ խորհրդակցությունը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Էնն Պատերսոնը, ՄԱԿ-ի պատվիրակությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան։ Հանդիպումը տեխնիկական է։ Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են Սիրիային աջակցող միջազգային խմբի հերթական հանդիպման նախապատրաստման հարցեր։

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ