Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բաքուն վրդովված է

Բաքուն վրդովված է
13.12.2015 | 10:32

Բաքուն պատրաստվում է պաշտոնական բողոք հղել ԱՄՆ-ի պետդեպարտամենտին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի և ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման պատճառով: «Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակազմի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանին ամերիկյան մուտքի վիզայի տրամադրումն անթույլատրելի է, ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ պետություններից մեկն է»,- հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ