Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն ունկնդրին կներկայանա տարբեր ազգերի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով։ Ի հակադրումն այս օրերին ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների՝ «Խաղաղություն մոլորակին» խորագրով համերգային նախագիծն ունի խաղաղություն, մարդասիրություն և սեր քարոզելու առաքելություն:
Համերգի ընթացքում կհնչեն նաև ՀՓԵ խմբերգերի միջազգային մրցույթի ավարտական փուլ անցած լավագույն ստեղծագործությունները: