Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իտալիան չի բացառում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն առաջիկա ամիսներին

Իտալիան չի բացառում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն առաջիկա ամիսներին
16.12.2015 | 21:39

Reuters-ի փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանափակիչ միջոցները կարող են ավարտվել շուտով: «Բնականաբար, մենք ունենք նույն դիրքորոշումը, ինչ արևմտյան ընկերակցության մյուս ներկայացուցիչները։ Սակայն կարծում եմ, որ պատժամիջոցների փաթեթը կվերանայվի առաջիկա ամիսներին»,- ասել է Մատեո Ռենցին:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ