Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել նավթի արտահանման արգելքի վերացմանը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել նավթի արտահանման արգելքի վերացմանը
19.12.2015 | 12:22

Reuters-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը համաձայն է նավթի արտահանման արգելքի վերացմանը։ Կոնգրեսականները ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել են բյուջեի նախագիծը, որը նախատեսում է նավթի արտահանման վրա դրված 40-ամյա արգելքի վերացում։
ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը նաև ընդունել է մինչև 2016-ի սեպտեմբերը պետական ինստիտուտների ֆինանսավորումը։ 2016-ի ԱՄՆ-ի պետբյուջեն 1,1 տրիլիոն դոլար է։ Փաստաթուղթն ուղարկվել է Կոնգրեսի վերին պալատ՝ Սենատ։

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ