Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մեծ Բրիտանիայի զինանշանը «դավաճանեց» վարչապետին

Մեծ Բրիտանիայի զինանշանը «դավաճանեց» վարչապետին
19.12.2015 | 17:03

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո մամլո ասուլիս է տվել՝ գրում է The Huffington Post-ը, ասուլիսը կազմակերպված է եղել հապշտապ՝ օգնականները մի քանի րոպեում են ամբիոնը տեղադրել և սրահը նախապատրաստել: Ասուլիսի ժամանակ բրիտանական զինանշանը թեքվել է և կարող էր ընկնել: Ձվաձև ցուցանակը ամբիոնին ամրացված է եղել երկկողմ «սկոճով»: Բազմաթիվ օգտատերեր ծաղրել են վարչապետին՝ համարելով, որ զինանշանը վկայում է ԵՄ բանակցություններում Քեմերոնի «առաջընթացը»:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ