Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իսպանիայի վարչապետի կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում

Իսպանիայի վարչապետի կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում
21.12.2015 | 14:23

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում՝ ըստ էքզիտ-պոլի: Նախնական տվյալներով՝ ժողովրդական կուսակցությունը խորհրդարանում 350 տեղերից ստացել է 114-118-ը: Իսպանիայի սոցիալիստական կուսակցությունը ստանում է 81-85 մանդատ, իսկ «Պոդեմոսը»՝ 76-80: Չնայած ժողովրդական կուսակցությունը հաղթում է ընտրություններում, սակայն չի կարողացել ստանալ բացարձակ մեծամասնություն՝ 176 մանդատ, որպեսզի կառավարություն ձևավորի:

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ