Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Երբ Թուրքիան կհեռանա Իրաքից

Երբ Թուրքիան կհեռանա Իրաքից
23.12.2015 | 11:44

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայի ռազմական ներկայությունը Իրաքում կտևի այնքան, մինչ Մոսուլը ազատագրվի «Իսլամական պետությունից»: «Մենք աջակցություն ենք ցուցաբերում փեշմերգայի տեղի զինվորներին ու կամավորներին և կշարունակենք, քանի դեռ Մոսուլը չի ազատագրվել և Իրաքում ահաբեկչական վտանգ կա»,- ասել է Դավութօղլուն: Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ Թուրքիայի ռազմական ներկայությունը Իրաքում կուժեղացվի:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ