Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թանգարանները հանգստյան օրերին կաշխատեն

Թանգարանները հանգստյան օրերին կաշխատեն
23.12.2015 | 14:13

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ կաշխատեն տոն օրերին Կարևորելով ձմեռային զբոսաշրջության զարգացումը և զբոսաշրջիկների ակնկալվող հոսքը Հայաստան, տոն օրերին հայկական մշակույթը հասանելի դարձնելու միտումով` ՀՀ մշակույթի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 14-ի N 794-Ա հրամանի համաձայն` նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն. 2016 թվականի հունվարի 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին և 10-ին, ժամը 12:00-17:00-ն իրենց դռները կբացեն այցելուների առջև:

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ