ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Montegrappa-ի հայկական գրիչները

Montegrappa-ի հայկական գրիչները
24.12.2015 | 11:25

Montegrappa հանրահայտ բրենդը ստեղծել է Հայաստանին նվիրված թանկարժեք գրիչների հավաքածու, հայտնում է Rob Report շքեղության պարագաների մասին հանդեսը: «Էրեբունի» հավաքածուն բաղկացած է երեք շարքերից՝ «Հոգևոր», «Հավերժ» և «Կրագան»: Շարքերից յուրաքանչյուրի նմուշներն էլ գերարժեքավոր, սահմանափակ թողարկված, ստանդարտ սեգմենտներում են: Հավաքածուներում օգտագործվել են հայկական խորհրդանիշներ՝ հայկական տառերը, Զվարթնոցի տաճարը, Ծիծեռնակաբերդը և այլն: Հավաքածուի վրա նաև հայ վարպետներ են աշխատել: Ստանդարտ շարքի գրիչների արժեքն է 790 - 820 ԱՄՆ դոլար, սահմանափակ թողարկված «Հավերժի» նմուշներինը՝ 1,750 - 2,350 ԱՄՆ դոլար, 100 նմուշով թողարկվող «Հոգևորինը»՝ 5,699 - 53,000 ԱՄՆ դոլար: Վերջինը՝ ամենաթանկը, որ ստեղծվում է պատվերով, ամբողջությամբ մաքուր ոսկուց է:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ