Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Սև արկղերի» շոուն

«Սև արկղերի» շոուն
24.12.2015 | 11:31

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեկնաբանել է կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի ինքնագրիչ սարքերի հայտնաբերման ու ուսումնասիրել չկարողանալու միջադեպը: Ըստ «Milliyet»-ի կայքի Էրդողանը հայտարարել է. «Ռուսաստանը նախ հայտարարեց «սև արկղերի» հայտնաբերման մասին՝ շոուի վերածելով: Հետո հայտարարեց, թե վնասված է և հնարավոր չէ կարդալ տեղեկությունը: Մենք վստահ ենք մեզ վրա: Նման շոուն դժվար իրադրության մեջ է դնում նրանց, ովքեր ցանկանում էին օգուտ քաղել»:

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ