Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Վրաստանի վարչապետի թեկնածու

Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Վրաստանի վարչապետի թեկնածու
25.12.2015 | 23:01

Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է արտգործնախարարի պաշտոնակատար Գիորգի Կվիրիկաշվիլու թեկնածությունը։ Իշխող «Վրացական երազանք» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը հույս է հայտնել, որ Կվիրիկաշվիլին կդառնա այնպիսի ղեկավար, ինչպիսին դաշինքի հիմնադիր, մեծահարուստ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է։

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ