Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Շտայնմայերը բացառել է Սիրիայում ցամաքային գործողություններին գերմանացի զինվորականների մասնակցությունը

Շտայնմայերը բացառել է Սիրիայում ցամաքային գործողություններին գերմանացի զինվորականների մասնակցությունը
25.12.2015 | 23:12

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը բացառել է Բունդեսվերի կողմից Սիրիայում ցամաքային ռազմական գործողության անցկացումը՝ փոխանցում է Deutsche Welle-ն։ Funke Mediengruppe-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարում առանցքային դերը պետք է խաղա Սաուդյան Արաբիան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի հետախուզական ծառայությունները սկսել են համագործակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հատուկ ծառայությունների հետ։

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ