ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Փարիզի ահաբեկչությունների ժամանակ վիրավորված երգչուհին դուրս է եկել կոմայից

Փարիզի ահաբեկչությունների ժամանակ վիրավորված երգչուհին դուրս է եկել կոմայից
28.12.2015 | 17:20

Երգչուհի Լաուրա Կրուան, որ մի քանի հրազենային վնասվածք էր ստացել Փարիզի «Բատակլան» համերգասրահում ահաբեկիչների հարձակման ժամանակ, դուրս է եկել կոմայից: 31-ամյա երգչուհին 10 վիրահատություն է տարել, այդ թվում՝ սրտի շրջանում փամփուշտի դուրսբերման վիրահատություն: «Նրա առաջին հարցն էր, թե ինչ է տեղի ունեցել: Նրան այժմ տանջում են մղձավանջները: Նա գիտի, որ շատ մարդիկ են մահացել: Նա չափազանց շատ հարցեր է տալիս»,- ասել է Լաուրայի ավագ եղբայր Սեբաստիան Կրուան:

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ