Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ձյուն ու նորից ձյուն՝ մի քանի օր

Ձյուն ու նորից ձյուն՝ մի քանի օր
30.12.2015 | 11:11

Դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է ձյուն՝ տեղեկացնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: Երևանում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ