Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ը ողջունում է Ռամադիի ազատագրումը

ԱՄՆ-ը ողջունում է Ռամադիի ազատագրումը
30.12.2015 | 11:12

ԱՄՆ-ը ողջունել է Իրաքի ուժերին Ռամադի քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու կապակցությամբ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Կարտերի խոսքով՝ դա կարևոր քայլ էր «Իսլամական պետության» դեմ պայքարում: Կարտերը կոչ է արել Իրաքի կառավարությանը Ռամադիում վերականգնել խաղաղությունը: Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ քաղաքի որոշ հատվածներ դեռևս ազատագրված չեն: Ռամադին ԻՊ-ի հսկողության տակ էր մայիսից:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ