Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Չեռնոգորիայի վարչապետն առաջարկել է քվեարկության դնել կառավարության վստահության հարցը

Չեռնոգորիայի վարչապետն առաջարկել է քվեարկության դնել կառավարության վստահության հարցը
30.12.2015 | 13:49

Հաշվի առնելով ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ Չեռնոգորիայում ծագած հանրային վեճերը, վարչապետ Միլո Ջուկանովիչը առաջարկել է խորհրդարանում քվեարկության դնել կառավարության վստահության հարցը։ Ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը։ Դեկտեմբերի 2-ին ՆԱՏՕ-ն պաշտոնապես Չեռնոգորիային հրավիրել է Հյուսիսատլանտյան դաշինք։ Վարչապետը ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության ջատագովն է։

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ