Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունվարի վերջին

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունվարի վերջին
06.01.2016 | 11:04

APA գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունվարի 23-ին, Թբիլիսիում։
Հանդիպմանը մասնակցելու են Վրաստանից Միխայիլ Ջանելիձեն, Թուրքիայից՝ Մևլութ Չավուշօղլուն, Ադրբեջանից՝ Էլմար Մամեդյարովը։ Եռակողմ հանդիպումը նշանակված էր դեկտեմբերի 23-ին, սակայն չեղյալ էր հայտարարվել։

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ