Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գրիգոր Հովհաննիսյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Գրիգոր Հովհաննիսյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
14.01.2016 | 12:33

Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Տիգրան Սարգսյանը Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի` 2015 թ. դեկտեմբերի 21-ի նիստում ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ է նշանակվել:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ