Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վախճանվել է Յուբեր Ժիրոն

Վախճանվել է Յուբեր Ժիրոն
17.01.2016 | 17:13

94 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Յուբեր Ժիրոն՝ «Mamy Blue» կոմպոզիցիայի հեղինակը՝ տեղեկացնում է AFP-ը: Նա մահացել է Մոնթրեում, որտեղ ապրում էր 30 տարի: Յուբեր Ժիրոյին առաջին մեծ հաջողությունը բերեց 1971-ին գրված «Mamy Blue» երգը, որ կատարել են Դալիդան, Սելին Դիոնը, Խուլիո Իգլեսիասը, Դեմիս Ռուսոսը: Նրա երգերը բազմիցս մասնակցել են «Եվրատեսիլ» մրցույթին: 1958-ին «Dors Mon Amour» երգը Անդրե Կլավոյի կատարմամբ հաղթանակ բերեց Ֆրանսիային:

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ