Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ջալիլաբադը բողոքում է

Ջալիլաբադը բողոքում է
19.01.2016 | 12:00

Ադրբեջանի Ջալիլաբադ քաղաքում՝ Բաքվից 211 կմ հեռու, բողոքի ակցիա է տեղի ունենում. հայտնում է contact.az-ը: Հարյուրավոր մարդիկ բողոքում են ընդդեմ գործազրկության, գնաճի ու սոցիալական օգնություն ստանալու հետ կապված խնդիրների: Շրջանի գործադիր իշխանության ղեկավարը հանդիպել է ցուցարարների հետ ու խոստացել է լուծել խնդիրները: Սակայն մարդիկ չեն ցրվում: Ցույցի անցկացման վայրին են մոտեցել ոստիկանական ուժերը, սակայն ցուցարարներին դեռ չեն ցրում:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ