Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գեորգի Կվիրիկաշվիլին մեկնում է Դավոս

Գեորգի Կվիրիկաշվիլին մեկնում է Դավոս
20.01.2016 | 17:36

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մասնակցելու է Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական 46-րդ ֆորումին։ Նա ելույթ է ունենալու Eurasia and the Modern Silk Road սեսիայի ժամանակ։ Բացի դրանից՝ Կվիրիկաշվիլին ծրագրել է ֆորումի շրջանակներում երկկողմ հանդիպումներ՝ Շվեյցարիայի ու Ադրբեջանի նախագահների, Ղազախստանի ու Նիդերլանդների վարչապետների, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հետ։

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ