ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ

Մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ
21.01.2016 | 13:08

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է երաժշտական, թատերական միջոցառումների, կինոնախագծերի, ցուցահանդեսների և այլ մշակութային նախագծերի իրականացման մրցույթ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Հայտերը կարող են ներկայացվել 2016 թվականի փետրվարի 10-ից մինչև մարտի 20-ը` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժին:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև 2016 թվականի ապրիլի 10-ը:
Հասցե` Երևան, Կառավարական 2-րդ մասնաշենք, Վ. Սարգսյան 3:


Հեռախոս՝ (011) 52-39-22(011) 52-39-22
Էլեկտրոնային հասցե՝ general@mincult.am

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ