Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինը քննադատում է Լենինին

Պուտինը քննադատում է Լենինին
26.01.2016 | 22:34

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խիստ քննադատել է Խորհրդային Միության հիմնադիր Վլադիմիր Լենինին՝ մեղադրելով բոլշևիկյան կառավարությանը դաժան բռնաճնշումների համար: Նախկինում Պուտինը զգուշավորություն էր ցուցաբերում երկրի պատմության մասին խոսելիս, սակայն Ստավրոպոլում Կրեմլի աջակից ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ նա բավական կոշտ մեկնաբանություններով է հանդես եկել, անգամ մեղադրել է Լենինին պետության տակ «ժամանակի ռումբ» տեղադրելու համար:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ