Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԻՊ-ն ահաբեկչություններ է նախապատրաստում Ռուսաստանում և Եվրոպայում

ԻՊ-ն ահաբեկչություններ է նախապատրաստում Ռուսաստանում և Եվրոպայում
30.01.2016 | 11:47

«Իսլամական պետության» շարքերում գործում են Ռուսաստանում և Եվրոպայում ահաբեկչություններ նախապատրաստող ստորաբաժանումներ՝ «Միթևանի» մականունով հայտնի Ախմետ Չետաևի ղեկավարությամբ՝ լրագրողներին ասել է Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահի խորհրդական Անդրեյ Պրժեզդոմսկին: Վկայակոչելով հատուկ ծառայությունների տեղեկությունները՝ նա ասել է, որ խոսքը գլխավորապես հյուսիսկովկասցիների գումարտակի մասին է:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ