Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

12 երկիր պայմանավորվել է մաքսատուրքերը վերացնել

12 երկիր պայմանավորվել է մաքսատուրքերը վերացնել
04.02.2016 | 15:09

Տասներկու պետությունների առևտրի նախարարները Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության (Trans-Pacific Partnership) ստեղծման համաձայնագիր են ստորագրել նորզելանդական Օքլենդ քաղաքում։ Առևտրային համաձայնությունը համարվում է ամենախոշորը վերջին 20 տարում: Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության կազմում են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Վիետնամը, Կանադան, Ավստրալիան, Մալայզիան, Պերուն, Բրունեյը, Սինգապուրը, Չիլին և Մեքսիկան: Գործընկերությունն առևտրային դաշնագիր է, որը ենթադրում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ապրանքների և ծառայությունների մաքսատուրքերի ամբողջական վերացում։

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ