Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոսկվան չի մոռանա ահաբեկիչներին Թուրքիայի աջակցությունը

Մոսկվան չի մոռանա ահաբեկիչներին Թուրքիայի աջակցությունը
04.02.2016 | 15:10

Մոսկվան չի մոռանա ահաբեկիչներին Թուրքիայի աջակցությունը, սակայն կշարունակի բարեկամ մնալ թուրք ժողովրդին՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իտալական Limes-ին տված հարցազրույցում։ «Մենք չենք մոռանա այդ մեղսակցությունն ահաբեկիչներին»,- ընդգծել է նախարարը։ «Միևնույն ժամանակ հավասարության նշան չենք դնում այսօրվա իշխող վերնախավի, որը անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում մեր զինծառայողների մահվան համար, և թուրք ժողովրդի շրջանում մեր վաղեմի հուսալի ընկերների միջև»,- ասել է Լավրովը։ Նա նշել է, որ Մոսկվան չի փորձում իրեն թշնամիներ փնտրել։

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ